Հինգշաբթի Nissan ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը արագացուցիչների սենսորների անսարքության պատճառով, որի հետևանքով շարժիչը կարող է անջատվել, հետ է կանչել աշխարհի տարբեր երկրներ արտահանված 908,900 մեքենաներ:
Ընկերությունը տեղեկացնում է, որ հետ կանչը վերաբերվում էր Սերենա մինիվեն, Ինֆինիտի M լյուքս մոդելին, X-trail ջիպերին և այլ մոդելների: Վերոնշյալ անսարքության պատճառով ոչ մի դժբախտ պատահար չի արձանագրվել:
Յոկոհամայում գտնվող Nissan-ի գրասենյակից հայտնել են, որ մեքենաների մեծ մասը հետ է կանչվել Ճապոնիայից, իսկ մյուսները՝ հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից և Օվկիանիայից:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ճապոնիայում արտադրված սենսորների վատ աշխատելու պատճառով մեքենաների արագությունը կարող է նվազել, դրանք հնարավոր է նաև ժամանակ առ ժամանակ կանգ առնեն:
Tags: Nissan
