Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսին առևանգված «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության երկու օդաչուների գտնվելու վայրը ոստիկանությունը պարզել է, սակայն մինչ ոստիկանության ժամանումը նրանց տարել են անհայտ ուղղությամբ։
Այդ մասին թուրքական լրատվամիջոցները գրում են լիբանանյան «Ան-Նահար» պարբերականին հղումով։
Ավելի վաղ հաստատվել է, որ թուրք օդաչուները պահվում են Բեյրութի Դահիա շրջանի տներից մեկում։
Պարբերականը նշում է, որ տեղանքի փոփոխությունը կդժվարեցնի նրանց ազատ արձակումը։
«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռի հրամանատարն ու երկրորդ օդաչուն առևանգվել էին օգոստոսին՝ Բեյրութի օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։
Առևանգման պատասխանատվությունը ստանձնել էր դրանից առաջ անհայտ «Զուվար ար-Ռիդա» խմբավորումը։
