Ռուսական դատարանը հինգշաբթի բանտարկել է անցած շաբաթ Արկտիկայում բռնված Greenpeace-ի 30 անդաններից բաղկացած խմբի երկու ակտիվիստներին և մի լուսանկարչի:
Դատարանը հաշվի չառնելով երաշխավորությունները և ձգձգելով հետաքննությունը՝ երկու ամսվա ազատազրկման է դատապարտել լուսանկարիչ Դենիս Սինյակովին, Greenpeace-ի ներկայացուցիչ Ռոման Դոլգովին և ակցիայի մասնակից Պոլ Ռիզինսկիին: Առաջին երկու տղամարդիկ ռուս են, իսկ Ռիզինսկին՝ կանադացի: Նրանց նկատմամբ դեռևս ոչ մի մեղադրանք առաջ չի քաշվել:
Դատավորը դեռ պետք է որոշում կայացնի խմբի 27 այլ անդամների վերաբերյալ:
Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հայտարերել էր, որ ակտիվիստները պիրատներ չեն՝ այնուամենայնիվ նա պաշտպանել էր նրանց ձերբակալության փաստը:
Ակտիվիստների Arctic Sunrise անունով նավը լողում էր նիդեռլանդական դրոշի ներքո: Նիդեռլանդները կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել նավը և նրա անձնակազմին, ինչպես նաև բացատրել նրանց այդ գործողության օրինական հիմքերը, հայտնել նավի վերցման ճշգրիտ վայրը և թե ինչ մեղադրանք է ներկայացվել ակտիվիստներին:
