Ադրբեջանի մեջլիսի առաջին փոխխոսնակ, ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչ Զիյաֆեթ Ասքերովը այսօր լրագրողների հետ զրուցելիս նշել է, որ Հայաստանը ոչ թե պետություն է, այլ պարզ մի համակարգ: Նրա խոսքերով՝ Հայաստանը հանդիսանում է ֆորպոստ օտար ձեռքերում: «Անձամբ ես չեմ համարում, որ Հայաստանը պետություն է և սրա մասին հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Հայաստանը ընդամենը համակարգ է, ֆորպոստ ինչ-որ մեկի ձեռքերում»,-ընդգծել է Ասքերովը:
Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդը»՝ Ասքերովը նշել է, թե «Հայաստանը չունի անկախ արտաքին քաղաքականություն, այնտեղ չկա մեկը, ում հետ կարելի է բանակցություններ վարել միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների շուրջ»: «Հայաստանում տնտեսական դրությունը գնալով վատանում է, ամեն օր 100 հազար մարդ լքում է երկիրը, կենսաթոշակային քաղաքականությունը վատ վիճակում է գտնվում: Եթե Հայաստանը որպես հստակ մի պետություն ունենար հստակ քաղաքականություն, ապա մենք կարող էինք խոսել նրանց հետ»,-ասել է Ասքերովը:
Խեսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամագրման հարցի շուրջ՝ Ասքերովը նշել է, որ «այս ամենը ընդամենը խաղ է»:
Tags: ադրբեջան