Ադրբեջանը որոշել է աշխարհագրորեն դառնալ Եվրոպա մայրցամաքի մասը

evropa (1)Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի տնօրեն Ռամիզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանի տարաքի 1/16 մասը պետք է համարվի Եվրոպա մայրցամաքի մասը: Մամեդովի խոսքերով՝ Եվրոպայի մեջ պետք է մտնեն Քուսարի շրջանը ամբողջությամբ, Ղուբայի շրջանի մեծ մասը, Շաբրանի և Խաչմազի շրջանների մի մասը, ինչպես նաև Ղըզըի կեսից ավելին, Սումգայիթն ու Նովխանըն:
«Եվրոպայի սահմանը Ադրբեջանում պետք է վերջանա Ապշերոնյան շրջանի Զիրյա գյուղի մոտ, որի մի մասը մտնելու է Եվրոպայի, մյուսը՝ Ասիայի մեջ: Բաքում ամբողջությամբ չի մտնում Եվրոպայի սահմանների մեջ, միայն Բաքվի հյուսիս-արևմտյան մասը կհամարվի եվրոպական»,-նշել է Մամեդովը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ ադրբեջանցի գիտնականները ռուս մասնագետների հետ համատեղ մոտ ապագայում պատրաստվում են հետազոտություն անցկացնել հարցի վերաբերյալ՝ «ապացուցելու համար Ադրբեջանի աշխարհագրական պատկանելիությունը եվրոպական մայրցամաքին»:

 

Tags: