Լինդսի Լոհանի խորթ քույրը՝ Էշլի Հորնը, 25,000 դոլար է ծախսել իր քրոջը նմանվելու նապատակով արված պլաստիկ վիրահատության վրա: Նա իր պլաստիկ վիրահատության մանրամասների մասին պատմել է In Touch ամսագրին:
Էշլին նշել է, որ իր նպատակը Լինդսիի 18, 19 տարեկան հասակում ունեցած տեսքին նմանվելն էր: Վիրահատությունից հետո Էշլին հայտնել էր, որ ինքը ավելի գեղեցիկ է քան Լինդսին, և ինքը ոչ մի խնդիր չի տեսնում այդ մասին հայտարարելու մեջ:
Այնուամենայինիվ՝ Էշլին նշել է, որ ինքը ավելի պատասխանատու մարդ է, քան Լինդսին, քանի որ ինքը չի խմում, թմրանյութ չի օգտագործում և փարթիների չի մասնակցում:
Ամեն դեպքում Լինդսիի և Էշլիի հայրը՝ Մայքլը այդ քայլը հիմարություն է համարել՝ ավելացնելով, որ ինքը չի հասկանում է, թե ինչու է 18-ամյա աղջիկը նման քայլի գնացել՝ կասկած հայտնելով, որ հնարավոր է հրապարակայնության նպատակով աղջկա մայրը ստիպած լինի նրան այդ քայլին դիմել:
Tags: Լինդսի Լոհան