ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը 80 տարեկան է

ԵՊՀ«Անելիքները շատ են, ցանկությունը` մեծ, մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվության գիտակցումը ստիպում է էլ ավելի խստապահանջությամբ, նվիրվածությամբ ու հավատով մոտենալ սկսած գործին եւ այն հասցնել իր տրամաբանական ու հաջող ավարտին: Իրավագիտությունը գերազանցում է բոլորին իր պահանջվածությամբ: Մենք կառուցում ենք իրավական երկիր, նպատակն է օրենքի գերակայությունը»,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը 80 տարեկան է: 80 տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է մոտ 20000 շրջանավարտ: Իրավագիտության ֆակուլտետը առաջատարն է իր լայնամասշտաբ բարեփոխումների ծրագրերով: Այսօր այն նոր վերանորոգված լսարաններով դիմավորելու է ուսանողներին:

Դեկանի խոսքով մեր նման երկրում իրավագիտությունն ամենաարագ զարգացող գիտություններից է: Անկախ պետության կառուցման համար առաջնային նշանակություն ունի իրավունքը: Առանց նսեմացնելու մնացած մասնագիտությունների դերն ու նշանակությունը`իրավունքը այն է, ինչ անհրաժեշտ է հասարակական, քաղաքական, պետական, կենցաղային ցանկացած ոլորտում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի համոզմամբ մեծ ջանք ու եռանդ է ներդրվել ֆակուլտետի վերանորոգման գործում, կատարյալ տեսքի հասնելու համար: Այս վերանորոգումը չէր լինի, եթե չլիներ այն համառությունը, որը դրսեւորեց պրն. Ղազինյանը: Վերանորոգումը բյուջեով պլանավորած չէր, սակայն հաշվի առնելով հոբելյանը` համալսարանական կյանքի մեծ դոնորը վերանորոգվեց:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Tags: