Երեկ 11 երկրների նախարարների կողմից հատուկ հռչակագիր է ստորագրվել, որը պարտավորեցնում է երկրներին դադարեցնել բռնությունն ու խտրականությունը ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ: Փաստաթղթի տակ ստորագրել են Արգենտինայի, Բրազիլիայի, Խորվաթիայի, Սալվադորի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի ու ԱՄՆ-ի ԱԳ նախարարները:
“Մենք հաստատում ենք այն համոզմունքը, որ մարդու իրավունքը յուրաքանչյուրին ծննդյան օրից տրված արժեք է: Լեսբուհիները, գեյերը, բիսեքսուալներն ու տրանսսեքսուալները պետք է նույն իրավունքներն ունենան, ինչ մնացած բոլորը”,-հայտարարել են փաստաթուղթը կազմողները:
“Այսօր այստեղ հավաքավածներս, իսկապես հստակ ու հզոր ազդանշան ենք ուղարկում ու դա ոչ միայն ողջ աշխարհի լեսբուհիներին ու գեյերին պաշտպանելու համար.սա աջակցությունն է այս կազմակերպության (ՄԱԿ) հիմնարար արժեքներին”,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Tags: ՄԱԿ