Հայտնի է դարձել Մեքսիկային “Ինգրիդ” ու “Մանուել” փոթորիկների պատճառած վնասի չափը: Մեքսիկական ապահովագրական ինստիտուտների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ռեկարեդո Արիասը հայտարարել է, որ տարերքի պատճառած վնասը կազմում է 75 մլրդ պեսո, ինչը մոտ 6 մլրդ դոլարին է հավասար: Ընդ որում, նա նշել է, որ ապահովագրված էր տուժած օբյեկտների միայն 20%-ը` 1,2 մլրդ դոլար համապատասխանաբար:
Մեքսիկային պատուհասած տարերքների հետևանքով զոհվեց 139 մարդ, 240 հազար բնակիչներ լուրջ վնաս են կրել:
Tags: տարերք