Մայրաքաղաքի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը շարունակվում է

003 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Ծրագրի շրջանակում ապամոնտաժվել է Աբովյան փողոցում տեղադրված գովազդային 9 մեծ վահանակ: Կորյուն և Ամիրյան փողոցներից ապամոնտաժվել է, համապատասխանաբար, 2 և 1 վահանակ: Ինչպես նախապես հայտարարվել էր, լրացուցիչ անհարմարություններից խուսափելու նպատակով, աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից հետո:

Հիշեցնենք, որ գործընթացի առաջին փուլը մեկնարկել է սեպտեմբերի 23-ից: Ծրագրով  ապամոնտաժելու և քաղաքային չափերին համապատասխանող  վահանակներով են փոխարինվելու  փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին բոլոր վահանակները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: