Զինված մարդիկ շրջապատել են Լիբիայի արտաքին գործերի նախարարության շենքը

ԼիբիաԼիբիայի ռազմական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ մոտավորապես 200 զինված մարդիկ շրջապատել են Տրիպոլիում տեղակայված արտաքին գործերի նախարարության շենքը՝ նախարարից  պահանջելով ռեֆորմներ կատարել և աշխատանքի ընդունել նախկին մարտիկներին, ովքեր օգնել են հեռացնել նախկին բռնակալ Մուամմար Քադաֆիին:

Էսամ ալ-Նասի տեղեկություններով՝ կիրակի օրը գնդացիրներով զինված 38 ավտոմեքենաներ շրջապատել են նախարարության շենքը: Այդ մարդիկ հայտնում են, որ նախկին ռեժիմի բազմաթիվ կողմնակիցներ ներկայումս նախարարությունում և նրա արտասահմանյան առաքելություններում բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Ըստ ռազմական պաշտոնյայի՝ ցուցարարների հետ բանակցությունները ընթացքի մեջ են և նրանցից ոչ մեկը չի մտել նախարարության շենք:

Tags: