Ութ ավտոպատահար Հայաստանի հանրապետությունում` 10 վիրավոր և մեկ մահ

ավտոպատահարՊատահար Երևան-Մեղրի ճանապարհին

Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում,   Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին, շրջադարձի ժամանակ, «Չերրի»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրահեռացման փոսը:
Պատահարի հետևանքով «Չերրի»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, այնուհետև նշված վայրում  «ԲՄՎ-523»  մակնիշի ավտոմեքենա է բախվել    վթարված «Չերրի»  մակնիշի ավտոմեքենային:
Կատարվում է քննություն:

 

«Մերսեդես Բենս»-ը բախվել է քարե պատնեշի

Սեպտեմբերի 26-ին, ժամը 08.30-ին,  «Մերսեդես Բենս Ց-180»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին  բախվել  է քարե պատնեշի:
Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վարորդները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 26-ին, ժամը 02.40-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 շենքի մոտ բախվել է «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են «Ֆորդ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.50-ին, Երևանի  Էրեբունու փողոցի թիվ 28 շենքի դիմաց իրար են բախվել   «Ֆորդ»  և   «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Լեքսուս»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.50-ին, անհայտ մակնիշի  ավտոմեքենայի վարորդը  Երևանի Մարգարյան փողոցի և Մարգարյան 1-ին նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 88-ամյա կնոջ, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Տարեց կինը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Մերսեդես Բենս»-ը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառի, այնուհետև՝ էլեկտրասյանը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևանի Չարենցի փողոցի թիվ 17 շենքի մոտ «Մերսեդես Բենս»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել երթևեկելի մասից, բախվել ծառի, այնուհետև՝ էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Շեվրոլետ-Նիվա»-ն բախվել է գազի խողովակի, այնուհետև՝ ժայռաբեկորի

Սեպտեմբերի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Շեվրոլետ-Նիվա» մակնիշի  ավտոմեքենան Նոյեմբերյան-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել գազի խողովակի, այնուհետև՝ ժայռաբեկորի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մահվան ելքով պատահար Երևանի Արշակունյաց պողոտայում

Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.20-ին,  «Մերսեդես CLK-230»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 36/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Արարատ  Սայադյանին, ապա բախվել ճամփեզրին կայանված  «ԳԱԶ-53»  մակնիշի ավտոմեքենայի, որն էլ, ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է առջևում կայանված  «ԶԻԼ-131»  մակնիշի ավտոմեքենայի:
Արարատ Սայադյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ «Մերսեդես CLK-230»-ի ուղևորը   և «ԳԱԶ-53» -ի թափքում գտնվող  անձը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Tags: