«Խաղաղություն և լույս Ձեր հոգուն, Վարպե´տ». Արմեն Աշոտյան

imagesԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցագիր է հղել անվանի դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ:

«Ցավակցում եմ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Համազգային թատրոնի հիմնադիր- ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ, սիրված և անվանի դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ:

Սոս Սարգսյանը ստեղծագործական դպրոցի հիմնադիր է, նրա աշակերտներն այսօր լուրջ դերակատարում ունեն հայ մշակույթի զարգացման ու տարածման գործում:

Մեծ դերասանի կերտած կերպարները ձևավորել են մի քանի սերնդի արժեհամակարգ, դարձել հայ մարդու աշխարհընկալման և հայրենասիրության խորհրդանիշ:

Հայ մտավորականության վառ անհատականություններից մեկի, թատրոնի և կինոյի ականավոր դերասանի, հայ մարդու և քաղաքացու հիշատակը, նրա թողած ստեղծագործական ժառանգությունը միշտ կլինի մեր և գալիք սերունդների ուղենիշը»:

Tags: ,