ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկություն կանցկացնի որոշելու համար Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրության վրա: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում քիմիական զենքի հարցով նախարարական մակարդակով քվեարկություն կանցկացնի ուրբաթ օրը ժամը 20:00-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել էր, որ վերոնշյալ քվեարկությունը կանցկացվի միայն այն բանից հետո, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպության կատարողական խորհուրդը կընդունի Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման մասին զեկույց: Վերջինս ընդունվեց է երեկ կեսգիշերին Հագայում:
Tags: ՄԱԿ