Ադրբեջանի կողմից ինտերնետում օրենսդրական սահմանափակումներ մտցնելը, այդ թվում՝ զրպարտանքի համար քրեական հետապնդում սահմանելը, հանդիսանում է ազատ արտահայտման հետագա վերացում երկրում, որտեղ մի շարք լրագրողներ և բլոգերներ արդեն ձերբակալված են կամ դատապարտված ազատազրկման, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիան Վարշավայում սեպտեմբերի 25-ին:
Ինչպես հաղորդում է “Թուրան” գործակալությունը, Մելիան, դիմելով ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչներին, հիշեցրել է, որ այնպիսի լրագրողներ, ինչպիսիք Հադիջա Իսմայլովան է, շարունակում են ենթարկվել հետապնդումների և նույն վիճակում են մի շարք բլոգերներ:
“Մենք իշխանություններին վճռականորեն կոչ ենք անում հետաքննել այդ փաստերը, ինչպես նաև խնդիրները՝ կապված Ադրբեջանում “Ազատություն” ռադիոկայանի և անգլալեզու այլ ԶԼՄ-ների հետ”, -ասել է Մելիան:
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են Բաքվում ընդունել Մելիայի գլխավորած պատվիրակությունը, որը նախկինում ևս քննադատել էր այս երկրի իշխանություններին:
Tags: ադրբեջան
