Իշխանությունների տեղեկություններով՝ Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաքում ուրբաթ առավոտյան տեղի ունեցած հինգ հարկանի բնակելի շենքի փլուզումից առնվազն երեք մարդ է զոհվել:
Տասնայկ մարդիկ են մնացել շենքի փլատակների տակ:
Աղետների արձագանքման ազգային ուժերից հայտնում են, որ փլատակների տակ մնացածների ստույգ թիվը հայտնի չէ:
Սակայն IBN լրատվամիջոցի տեղեկություններով՝ փլատակների տակ ենթադրաբար 40 մարդ է մնացել:
Մինչ այս պահը փլատակներից 15 մարդ է հանվել, որոնցից երեքը մահացել է, իսկ 12-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Այս տարի Մումբայում մի շարք կառույցներ են փլուզվել:
Բնակապահովման իրավունքների պաշտպան խմբավորումից հայտնում են, որ քաղաքի հին շենքերը անտեսված վիճակում են, իսկ նորերը հաճախ կառուցվում են ստանդարտներին չհամապատասխանող շինանյութերով և կառուցապատման խնդիրներով:
Մարդիկ ստիպված են ապրել այդտեղ, քանի որ այընտրանք չունեն, իսկ Մումբայում բնակարանների պահանջարկը անընդհատ աճում է: Խմբավորման տեղեկություններով բնակչության 65%-ը բնակվում է խարխլված տներում:
Tags: Հնդկաստան
