“Հայաստանը հետաքրքիր է բոլոր երկրների համար”.Լիա Բախշինյան

DSC05065Սեպտեմբերի 27-ը նշվում է որպես Զբոսաշրջության համաշխարհային օր:Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր  Ռոբերտ Մինասյանը և Հայ Զբոսավարների գիլդիայի նախագահ Լիա Բախշինյանը:

Առաջին անգամ Տուրիզմի միջազգային օրը նշելու որոշում է կայացվել 1979 թ-ին և առաջին անգամ նշել են 1980 թ-ին:Որոշումը կայացրել է Համաշխարհային տուրիստական կազմակերպությունը, որը ստեղծվել է 1975 թ-ին, որը պետությունները միավորող հասարակական կազմակերպություն է:Հայաստանը նույնպես անդամակցում է այդ կազմակերպությանը:

Լիա Բախշինյանի խոսքով Հայաստանը շատ բան ունի ներկայացնելու, որովհետև մեր պատմությունը լի է հետաքրքիր պահերով.”Պատմականորեն այնպես է եղել, որ Հայաստանը բոլոր երկրների համար շատ հետաքրքիր է:Շատ երկրներ Հայաստանը դեռ չեն ճանաչում և գալով այստեղ նրանք դառնում են քարոզիչներ մյուս` այստեղ եկող զբոսաշրջիկների համար:Ցավոք մեր գովազդը շատ թույլ է և նրանք Հայաստանը բացահայտում են, երբ այստեղ են գալիս”:

“Տուրիզմի ոլորտում կարող ենք արձանագրել բավականին մեծ փոփոխություն:Եթե մենք միավորվեինք ավելի շատ բաների կարող էինք հասնել:Հիմա կան շատ նպաստավոր պայմաններ տուրիզմի զարգացման համար, որովհետև հեղափոխությունների և այլ իրավիճակների արդյունքում զբոսաշրջիկների թիվը հիմնական տուրիստական երկրներ պակասել են և այսօր մենք պետք է այնքան խելամիտ գտնվենք և աշխատենք դոնոր երկրների հետ”,-ասաց Ռոբերտ Մինասյանը:

Ինչպես նշեց Լիա Բախշինյանը միշտ ցուցադրվում են մեր եկեղեցիները և կա միտք, որ բացի եկեղեցիներից պետք է ներկայացվի նաև մեր մշակույթը, պատմությունը, ժառանգությունը, արհեստները և բոլոր տուրիստական կազմակերպությունները դրա մասին շատ խորը մտածում են.”Մենք փորձում ենք հետաքրքիր դարձնել մի եկեղեցուց դեպի մյուս եկեղեցի տանող ճանապարհը,որ զբոսաշրջիկները ոչ թե պարզապես ուտեն լավաշը, այլ տեսնեն, թե ինչպես է այն պատրաստվում”:

 

Բալասանյան Մերի

Tags: