Մեր գյուղմթերքը մրցունակ է աշխարհում

Արմեն ՊողոսյանՄեր ապրանքների 19-20 տոկոսն արտահանվում է ՌԴ,-  այսօր այս մասին ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
-Բայց երբ նայում ես արտահանման կառուցվածքը՝ հանքահումքային նյութերն են, որոնք չեն խոսում այն մասին, որ մեզ մոտ կա արդյունաբերություն: Բնական բարիքներն են միայն. Մենք ժամանակին ունեցել ենք կաբելի գործարան, որը պղնձից լարեր է արտադրել: Տնտեսության հեռանկարը հիմա չի երևում: Աճ ենք տեսնում, բայց ի՞նչն է աճել: Մենք արտադրում ենք չնչին քանակությամբ սնունդ և վերջ: Եթե երկիրը արտադրանքի և արտահանման մեջ ունի սնունդ, դա նվաճում չէ: Այդպիսի երկիր չկա, որ սնունդ չարտահանի: Դա ինքնախաբեություն է:
Պարոն Պողոսյանը հիշեց նաև այն վարկի մասին, որը Ռուսաստանը տվել էր մեր կառավարության և  , որը սակայն ոչ մի դրական արդյունքի չի հանգեցրել:
-Ոչ մետրո ունեցանք, ոչ մի լավ բան, միայն շենքեր ունեցանք:Բացառիկ երկիր ենք, ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ, բայց չենք կարողանում դա օգտագործել ճիշտ: Մեր էլեկտրաէներգիան կարող էր ոչ միայն մեր հարևաններին գնալ, այլ մեր հարևանների հարևաններին:
Արմեն Պողոսյանը նշեց, նաև, որ  դեպի ԵՄ ուղղությունն ավելի դրական կանդրադառնա մեր տնտեսության վրա, բայց ժամանակ է պետք՝ ստանդարտացման, արտահանվող ապրանքների չափանիշների հետ կապված, իսկ Մաքսային միություն մտնելը մեր ապրանքների քանակի առումով է լավ և արագ արդյունք կտա:
Ես բացարձակապես համոզված եմ, որ հատկապես մեր գյուղմթերքը մրցունակ է աշխարհում, բայց գյուղմթերքի արտահանման համար ինտելեկտուալ աշխատանք է պետք տանել: Դա բարդ է, բայց անհնար չէ:

 

 

Tags: