Ռ. Ռագուրամ.”Այստեղ արտադրվող ապրանքի շուկան ամբողջ աշխարհն է”

raghu_raghuram_200x200VMware ամերիկյան ծրագրային ապահովման ընկերության գործադրի փոխնախագահ Ռագու Ռագուրամը Հայաստանում է և այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց ընկերության նպատակների, հետագա ծրագրերի և հայաստանյան գրասենյակի արդյունավետության մասին: VMware-ը մշակում է նորարարական ծրագրերի լայն տեսականի,մասնավորապես հիպերվիզորներ, ամպային համակարգերի կառավարման գործիքներ, սերվերների և անհատական համակարգիչների ծրագրային ապահովում, ցանցային և անվտանգության հմակարգեր ու ՏՏ բիզնես կառավարման համակարգեր:

Ընկերությունն իր ներկայությունը Հայաստանում հաստատեց 2010թ.-ին, Integrien հայ-ամերիկայն ընկերությունը գնելուց հետո:

“Մեր ընկերությունը վերջին տարիներին ընդլայնել է իր աշխատանքները: Հարավկովկասյան տարածաշրջանում ընկերության գրասենյակը Հայաստանում միակն է, որտեղ  համակարգչային ծրագրեր են մշակվում ու այս պահին VMware-ում աշխատում են իննովացիոն տեխնոլոգիաների 60 մասնագետներ, որոնց թիվը նախատեսել ենք ավելացնել”,-ասաց Ռագուրամը:

Բանախոսի խոսքերով` տեղի մասնագետների շնորհիվ իրենք ձեռք են բերել բազա, որը բացառիկ աշխատանք է կատարում:

Տարածաշրջանում բիզնեսի ընդլայնման համար ընկերությունը մտադիր է տասնյակ միլիոն դոլարների ներդրում կատարել, հանդիպել Հայաստանի բուհերի ղեկավարների հետ ու նրանց առաջարկել համագործակցություն, ինչպես նաև կան կառավարչական բուն արտադրանքներ, այն օգտագործվում է խոշոր և միջին ձեռնարկությունների կողմից ու եթե դրանք ներդրվեն  Հայաստանի տնտեսության մեջ, այն միանշանակ զարգացում կապրի:

Այն հարցին, թե ինչու հենց մեր երկիրը ընտրեցին, բանախոսը ասաց.- “Այստեղ կան մասնագետներ, որոնք ունեն գիտական կոչումներ համակարգչագիտության և ճարտարագիտության  բնագավառում: Հայերը խելացի են, ազնիվ, մարդկային որակը բարձր է: Այստեղի պատրաստած ծրագրերը օգտագործվում են գլոբալ տնտեսության մեջ և ապահովում մեր շահույթը”:

VMware-ի տարեկան եկամուտը կազմում է 4.61 միլիարդ դոլար: Ռագու Ռագուրամի հայաստանյան այցի շրջանակներում կլինեն նաև հանդիպումներ վարչապետի, բարձրաստիճան պաշտոնյաների, գիտական և գործարար ոլորտի ներկայացուիցչների հետ:

 

Լուսինե Ասատրյան

Tags: