Րոպեներ առաջ Կապանի «Գանձասար» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի տեղի «Գանձասարի» և Երևանի «Ուլիսի» հանդիպումը: Տանտերերին հաղթանակ բերեց հանդիպման 10-րդ րոպեին Արտակ Դաշյանի հյուրերի դարպասը խփած միակ գնդակը` 1:0:
43-րդ րոպեին նրա թիմակից Նարեկ Բեգլարյանը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մ-ոց տուգանայի հարվածը:
Այս հաղթնակի շնորհիվ կապանցի ֆուտբոլիստներն իրենց միվորների պաշարը հասցրին 11-ի և անցկացրած 7 խաղից հետո 3-րդ տեղում են:
«Արարատը» նույնպես ունի 11 միաավոր, իսկ աղյուսակը գլխավորում է «Փյունիկը»` 12 միավոր: Սակայն այս թիմերը մեկ հանդիպում պակաս են անցկացրել:
Առաջիկա երկու օրերին կկայանան 7-րդ տուրի մյուս երեք խաղերը:
Տեխնիկական արդյունքներ
«Գանձասար» – «Ուլիս»՝ 1։0
Արտակ Դաշյան, 10
Tags: սպորտ, ֆուտբոլ