9-ամյա թուրք աշակերտը խստորեն քննադատել է վարչապետ Էրդողանին

ashakertԱնթալիայի դպրոցներից մեկում մի զավեշտալի դեպք է գրանցվել, որի մասին պատմում է «Դողան» լրատվական գործակալությունը: Քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի 2-րդ դասարանում դասարանի ավագի ընտրության ժամանակ դասղեկը որոշել է, որ նախորդ տարվա ավագը շարունակելու է կատարել իր պարտականությունները: Ուսուցչի այս որոշումը դուր չի եկել 9-ամյա աշակերտներից մեկին, որն էլ այսպիսի հետաքրքիր միտք է արտահայտել. «Իսկ եթե ընտրություն անցկացնենք ի՞նչ կլինի: Ես չեմ հավատում, որ ընտրությունը լավ բան է: Վարչապետն էլ ընտրությամբ եկավ, սակայն ծառեր է հատում, ջրաշիթ ու գազ է կիրառում»:
Աշակերտի այս խոսքերից հետո ուսուցչուհին զգուշացում է արել ըմբոստ աշակերտին, ապա նաև տեղի ունեցած մասին գրել իր «Facebook»-յան էջում՝ իր աշակերտին անվանելով «ավազակային ոգով դաստիարակված հայրենիքի դավաճան»: Այս գրությունը տեսել է երեխայի մայրը և ուսուչուհուն հրավիրել հաշիվներ պարզելու:

Tags: