Տղամարդիկ կանանց նկատմամբ իրականացվող բռնության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով բարձրակրունկ կոշիկներով քայլերթ են կազմակերպել

men donned high heels and teetered around TorontoԿանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով այսօր հարյուրավոր տղամարդիկ բարձրակրունկ կոշիկներով շրջել են Տորոնտոյում:

«Մեկ մղոն նրա կոշիկներով» մենամյա բարեգործական միջոցառումը հինգերորդ տարին է ինչ անց է կացվում Կանադայում:

Ականատեսները Twitter կայքում տեղադրել են միջոցառման մասնակից տղամարդկանց լուսանկարները, որտեղ նրանք կրում են նեոնային վարդագույն բարձրակրունկներից մինչև հաստ պլատֆորմներ:

«Մեկ մղոն նրա կոշիկներով» միջոցառումը տղամարդկանց միջազգային քայլերթ է, որի նպատակը բռնաբարությունը, սեքսուալ բռնությունը և գենդերային բռնությունները դադարեցնելու կոչ անելն է, սկսվել է Կալիֆորնիայում 2001թ-ին:

Բարձրակրունկ կոշիկներով տղամարդկանց ուշադրություն գրավող միջոցառումը ստեղծվել է սովորաբար հանրությունից թաքցվող և արդյունքում մոռացվող խնդիրների շուրջ երկխոսությունների ստեղծման նպատակով:

2009թ-ին Տորոնտոյում կազմակերպված այս միջոցառման ժամանակ հավաքվել էր 400,000 դոլար:

Կազմակերպիչներից մեկի խոսքով անցած տարի միջոցառմանը 11 տարեկանից մինչև 70 տարեկան 1000 տղամարդ է մասնակցել:

Այս տարի միջոցառումը նպատակ ունի Կանադայում կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ տղամարդկանց իրազեկությունը բարձրացնելու նպատակով իրականացվելիք ծրագրերի համար հավաքել 125,000 դոլար:

 

Tags: