Դադարեցրեք Ադրբեջանում ծառայության աշխատակիցների դեմ հետապնդումները. “Ազատություն” ռադիոկայան

ազատություն ռադիոկայան“Ազատ Եվրոպա-ռադիո Ազատություն” ռադիոկայանի կորպորացիան դատապարտել է ադրբեջանական ծառայության աշխատակիցներ Հադիջա Իսմայլովային ու Յազեֆ Հասանովին վախեցնելու և շանտաժի ենթարկելու արարքը:

Ինչպես ասվում է կորպորացիայի հայտարարության մեջ, լրագրողների դեմ գործողությունները տեղի են ունենում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը ՄԱԿ-ում դիտարկելու և նախագահական ընտրությունների նախօրեին, որոնք պետության նախագահ Իլհամ Ալիևի հավաստմամբ “արդար են լինելու”:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, ապրիլի 25-ին կառավարական կայքը մոնտաժված պոռնոգրաֆիկ տեսանյութ էր տեղադրել Հադիջա Իսմայլովայի մասին: Դա արդեն երկրորդ այդպիսի սադրանքն է լրագրողի դեմ: Իսմայլովան Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների հարյուր միլիոնավոր դոլարներ արժեցող բազմաթիվ բիզնեսների մասին հետաքննական հոդվածների հեղինակն է:

Վերջին երկու շաբաթների ընթացքում ավելացել է Յազեֆ Հասանովի վրա գործադրվող ճնշումը: Ապրիլի 4-ին Հասանովին փոստով փաստաթղթեր էին ուղղարկվել, որտեղ ասվում էր, որ նա սեռական հարաբերություն է ունեցել մի քանի կանանց հետ: Ավելի ուշ Ազգային անվտանգության նախարարության աշխատակից ներկայացած մարդը հեռախոսային զրույցում Նախիջևանի ղեկավար Վասիֆա Տալիբովի անունից հատուկ ծառայությունների հետ համագործակցելու առաջարկ է արել նրան: Ընդ որում,զանգահարողը զգուշացրել է` եթե նա ևս մեկ անգամ ինչ-որ վատ բան գրի Նախիջևանի մասին, ապա վտանգի տակ կդնի իր և իր ընտանիքի կյանքը:

Ապրիլի 11-ին  աշխատանքից ազատվել են “Ազատություն” ռադիոկայանի նախագահ Բաբեկ Բեքիրի երեք հարազատները: Ըստ լրագրողի` նրանից վրեժխնդիր են լինում մասնագիտական գործունեության համար և ուզում են վախեցնել իրեն ու ռադիոկայանի մյուս աշխատակիցներին:

“Այդ ամենը լուրջ նպատակաուղղված գործողություններ են: Կառավարությունը պետք է լրջորեն գնահատի դա, որովհետև շատերն ասում են, որ այս ամենի մեջ ուղիղ և անուղղակիորեն խառնված են Ադրբեջանի պաշտոնական կառույցներն  ու նրանց աշխատակիցները”,-ասել է “Ազատ Եվրոպա-ռադիո Ազատություն” կորպորացիայի տնօրեն Քեվին Քլոզեն`հավելելով, որ  ինքը կոչ է անում Ադրբեջանի պաշտոնյաներին և անձամբ նախագահ Իլհամ Ալիևին` անմիջապես միջոցներ ձեռնարկել այս սպառնալիքներին վերջ դնելու համար:

Tags: