Ադրբեջանի լրագրողների պաշտպանության «RUH» կոմիտեն մի շարք թերթերի, լրատվական գործակալությունների, լրագրողների, էլեկտրոնային մեդիա օրգանների շրջանում հարցում է անցկացրել «Լրագրողների ընկեր» մրցանակի դափնեկրին որոշելու համար: Հարցման մասնակցած 100 մեդիա աշխատակիցներին տրվել է հետևյալ հարցը՝ «Ո՞ր հասարակական-քաղաքական գործիչն ու պաշտոնատար անձն է համարվում լրագրողների ընկերը»:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»՝ հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 89 տոկոսը, նախապատվությունը տվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Կայքը գրում է, որ մրցանակի շնորհումը նպատակ ունի քարոզելու խոսքի ազատություն հասարակության մեջ և մամուլում, օգնել պետական կառույցների և ԶԼՄ-ների միջև կապի ամրապնդմանը: Ավանդաբար մրցանակը տրվում է երկրում ԶԼՄ-ների զարգացման գործում մեծ ավանդ ունեցած հասարակական-քաղաքական գործիչներին:
Հետաքրքական է, որ խոսքի ու մամուլի ազատության տեսանկյունից ամենևին էլ առաջատար դիրքում չգտնվող Ադրբեջանում լրագրողները հենց իրենք են մրցանակ տալիս այդ ազատությունը սահմանափակող պետության ղեկավարին:
Tags: ադրբեջան
