Հիլալ Մամեդովը`“Давай, до свидания!” տեսահոլովակի երգի հեղինակը, 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

2 (2)Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը սեպտեմբերի 27-ին “Թոլըշի սյադո” թալիշական թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովին դատապարտել է 5 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է “Կոնտակ” կայքը, դատարանը նրան մեղավոր է ճանաչել բոլոր մեղադրանքներով: Երբ դատավորը կարդում էր դատավճիռը, լսարանում գտնվողները սկսել են անիծել դատարանին:

Իր հերթին Հիլալ Մամեդովը, դիմելով լսարանին, հայտարարել է, որ իրեն կարող է դատել միայն Ամենաբարձրյալը, և հավելել, որ չի պատրաստվում ներում խնդրել: Մամեդովի փաստաբանները որոշումը անօրինական, չհիմնավորված են որակել, հետևաբար բողոքարկելու են վճիռը:

Մամեդովը ձերբակալվել է 2012թ.-ի հունիսի 21-ին: Որպես “Давай, до свидания!” տեսահոլովակի երգի հեղինակ հայտնի Մամեդովը մողադրվում էր “պետական դավաճանության”, “ազգային, ռասսայական և կրոնական թշնամանք սերմանելու” և “խոշոր չափերի թմրանյութեր պատրաստելու, պահպանելու և տեղափոխելու” մեջ։