Հյուսիսային Իրաքում անցկացվել է «Միսս Քուրդիստան» մրցույթը

kurtՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը վաղուց է բոլորին ապացուցել, որ հեռու չէ լիովին անկախանալուց: Ահա քրդաբնակ Էրբիլում արդեն երկրորդ անգամ անցկացել է «Միսս Քուրդիստան» գեղեցկության մրցույթը, որին մասնակցելու համար 43 հոգի է հայտ ներկայացրել: Միջոցառումը իրենց ներկայությամբ պատվել են քրդական աշխարհի նշանավոր հասարակական գործիչներ և արվեստագետներ:

   Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ 10 հոգուց բաղկացած ժյուրին, որի կազմում նաև օտարերկրացիներ են եղել, բեմ դուրս եկած 12 աղջիկներից նախապատվությունը տվել է 25-ամյա Ֆենիկ Մուհամադ Աբդուլքերիմին՝ շնորհելով նրան «Միսս Քուրդիստան» տիտղոսը:

Մրցույթից հետո տված հարցազրույցում ամենագեղեցիկ քուրդ աղջիկը նշել է, որ նման միջոցառումները շատ կարևոր նշանակություն ունեն աշխարհում քուրդ կանանց ճանաչում բերելու համար: