Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տարածման հերթական փուլն ավարտվել է:
Աշխատանքներին ներգրավվել էր ավելի քան 50 կամավոր, որոնք, շրջելով տուն առ տուն, քաղաքացիներին են փոխանցել հեռախոսահամարները հուշող թերթիկներ:
Նախաձեռնության գլխավոր նպատակը բնակիչների և վարչական շրջաններ-քաղաքապետարան կապի ամրապնդումն է, որի արդյունքում հնարավոր է դառնում բնակիչներին հուզող խնդիրներին օպերատիվ կերպով լուծումներ տալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
