Բոստոնի սուպերմարկետում մյուս տարվա սկզբից պատրաստվում են վաճառել միայն ժամկետանց մթերք: Փորձի մտահղացման հեղինակ գործարար Դուգ Ռաուհը կարծում է, որ առնվազն նման 5 մթերք կա, որոնք անվտանգ են անգամ ժամկետանց վիճակում: Խոսքը եգիպտացորենի չիփսի, ձվի, յոգուրտի, կաթի ու շոկոլադի մասին է:
Վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում սննդամթերքի 40%-ը դեն է նետվում է միայն ժամկետանցության պատճառով: Ընդ որում , ինչպես փորձագետներն են ասում, որոշ դեպքերում մթերքի փաթեթավորման վրա նշված ամսաթիվը չի նշանակում, որ դրանից հետո մթերքը վտանգավոր է առողջության համար, այլ նշանակում է, որ այդ մթերքի համը կվատա սովորականից: Դրա մասին է խոսվում ամերիկյան ոչ կառավարական “Բնական պաշարների պաշտպանության խորհուրդ” կազամակերպության զեկույցում:
“Բորբոսը հանում եմ և ուտում”
Զեկույցի հեղինակ Դանա Գունդերսի խոսքով, մենք դժվար թե թունավորվենք մեկ ամսվա վաղեմություն ունեցող եգիպտացորենի չիփսն ուտելով: Սակայն, դրա “տարիքի” մասին կարելի է գլխի ընկնել համից: Իսկ եթե դրան մի քիչ կարագ ավելացվի ու տոստերի մեջ տաքացվի, ապա այն կրկին խրթխրթան կդառնա: Նրա խոսքով, յոգուրտը պիտանի կլինի, եթե պահպանվի սառնարանում: Ինքն օրինակ` պարզապես հեռացնում է յոգուրտի վրա առաջացած բորբոսաշերտը.”Ես ուտում եմ պահպանման ժամկետը լրացած մի քանի ամսվա յոգուրտ ու` ոչինչ, ոչ մի խնդիր”,ասում է փորձագետը: Շոկոլադը նույնպես կարող է շատ երկար պահպանվել, սակայն վրան սպիտակ շերտ է գոյանում, որն անվանում են “ծաղկել”: Դա հիմնականում կատարվում է այն ժամանակ, երբ այն բաց է մնում: Դանա Գունդերսի խոսքով դա ոչ թե բորբոս է, այլ` բյուրեղացած ճարպ, որը բացարձակ անվնաս է:
Ժամանակից շուտ է ձուն նետվում: Մինեսոթայի համալսարանի Սննդի անվտանգության տեխնոլոգիայի պրոֆեսոր Լաբուզան ասում է, որ ձուն կարելի է պահպանել 3-5 շաբաթ`- 50 աստիճանի պայմաններում : Հնացած կաթի համն ու հոտն է փոխվում, սակայն դա չի նշանակում, որ այն վտանգ է ներկայացնում առողջության համար: Պարզապես պետք է կաթը բաց բերանով չթողնել, որ դրանում մանրէներ հայտնվեն, պետք է լցնել շշի մեջ ու դնել սառնարանը ու պահել -20 աստիճանի պայմաններում,այդ դեպքում համային որակները շատ ավելի լավը կլինեն:
Tags: մթերք