Լոնդոնում “երկկենցաղ” ավտոբուս է այրվել
Կիրակի Լոնդոնում, Թեմզա գետի մեջտեղում զբոսանավային ամֆիբիա-ավտոբուսի վրա հրդեհ է բռնկվել: Զբոսաշրջիկները ստիպված ջուրն են թռել:
Նավում հրդեհի պահին 30 մարդ է եղել, այդ թվում` զբոսաշրջիկներ Բրազիլիայից, Ավստրալիայից, Շվեդիայից:
“Վուտիպ” թայֆունը 2 նավ է խորտակել
Չինաստանում ձկնորսական 2 նավ է խորտակվել 60 ձկնորսներով, “Վուտիպ” թայֆունից` Սիշա աշրիպելագի մոտ (Պարասելսյան կղզիներ): Հաջողվել է փրկել միայն 13 մարդու,47-ը համարվում են անհետ կորած: Տուժածներին որոնելու համար Հայնան կղզիներում ու Գուանդուն գավառներում ուղղաթիռներ ու փրկարարական նավեր են գործի դրվել:
Թայֆունի պատճառով ընդհատվել է կապը նաև մեկ այլ ձկնորսական նավի հետ` անձնակազմի 28 անդամով: Նախօրեին, այս տարվա արդեն 21-րդ թայֆունի պատճառով, ՉԺՀ-ն վտանգի “նարնջագույն” աստիճան է հայտարարել: Չինաստանում գործում է տարերային աղետներից նախազգուշացման 4 մակարդակի ռեժիմ` ըստ աճման կարգի այն նշվում է կապույտ, դեղին, նարնջագույն ու կարմիր գույներով:.
Իրաքում ահաբեկչության հետևանքով 46 մարդ է զոհվել
Կիրակի օրն Իրաքում խոշոր ահաբեկչություն է իրականացվել: Շիիթական մզկիթի պայթյունի հետևանքով 46 մարդ է զովել, 50-ն էլ վիրավորվել են: Դեպքը կատարվել է Էլ Մուսայիբ քաղաքում, որը Բաղդատից 60 կմ հեռավորության վրա է գտնվում:
Հոգեհանգստյան աղոթքի ժամանակ շենքում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիչը: Հզոր հարվածից մասամբ քանդվել է առաստաղը, ավերակների տակ, ոստիկանության հավաստմամբ, դեռևս մարդիկ կան: Ավելի վաղ պայթյուններ էին եղել Իրբիլ քաղաքում, Իրաքի քրդական ինքնավար շրջանում: Այն ժամանակ զոհվեց 6 մարդ, 30-ն էլ վնասվածքներ ստացան:
Թբիլիսիի կենտրոնում ցուցադրաբար այրել են Սահակաշվիլու խրտվիլակը
Թբիլիսիի բնակիչները փողոց են ելել երկրում արդարությունը վերակահաստատելու պահանջով:
Քաղաքի կենտրոնում, խորհրդարանի շենքի առջև կրակի են տվել Վրաստանի նախագահ Սահակաշվիլու ու “Միացյալ ազգային շաժում”կուսակցությունից նրա զինակիցների խրտվիլակները:
Բողոքի ակցիային հրավիրվել էին խորհրդարանի նախագահը, արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազը, սակայն նարանցից ոչ մեկը ներկա չի եղել:
Վաճառվում է միայն ժամկետանց մթերք
Բոստոնի սուպերմարկետում մյուս տարվա սկզբից պատրաստվում են վաճառել միայն ժամկետանց մթերք: Փորձի մտահղացման հեղինակ գործարար Դուգ Ռաուհը կարծում է, որ առնվազն նման 5 մթերք կա, որոնք անվտանգ են անգամ ժամկետանց վիճակում: Խոսքը եգիպտացորենի չիփսի, ձվի, յոգուրտի, կաթի ու շոկոլադի մասին է:
Վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում սննդամթերքի 40%-ը դեն է նետվում է միայն ժամկետանցության պատճառով: Ընդ որում , ինչպես փորձագետներն են ասում, որոշ դեպքերում մթերքի փաթեթավորման վրա նշված ամսաթիվը չի նշանակում, որ դրանից հետո մթերքը վտանգավոր է առողջության համար, այլ նշանակում է, որ այդ մթերքի համը կվատա սովորականից: Դրա մասին է խոսվում ամերիկյան ոչ կառավարական “Բնական պաշարների պաշտպանության խորհուրդ” կազամակերպության զեկույցում:
“Բորբոսը հանում եմ և ուտում”
Զեկույցի հեղինակ Դանա Գունդերսի խոսքով, մենք դժվար թե թունավորվենք մեկ ամսվա վաղեմություն ունեցող եգիպտացորենի չիփսն ուտելով: Սակայն, դրա “տարիքի” մասին կարելի է գլխի ընկնել համից: Իսկ եթե դրան մի քիչ կարագ ավելացվի ու տոստերի մեջ տաքացվի, ապա այն կրկին խրթխրթան կդառնա: Նրա խոսքով, յոգուրտը պիտանի կլինի, եթե պահպանվի սառնարանում: Ինքն օրինակ` պարզապես հեռացնում է յոգուրտի վրա առաջացած բորբոսաշերտը.”Ես ուտում եմ պահպանման ժամկետը լրացած մի քանի ամսվա յոգուրտ ու` ոչինչ, ոչ մի խնդիր”,ասում է փորձագետը: Շոկոլադը նույնպես կարող է շատ երկար պահպանվել, սակայն վրան սպիտակ շերտ է գոյանում, որն անվանում են “ծաղկել”: Դա հիմնականում կատարվում է այն ժամանակ, երբ այն բաց է մնում: Դանա Գունդերսի խոսքով դա ոչ թե բորբոս է, այլ` բյուրեղացած ճարպ, որը բացարձակ անվնաս է:
Ժամանակից շուտ է ձուն նետվում: Մինեսոթայի համալսարանի Սննդի անվտանգության տեխնոլոգիայի պրոֆեսոր Լաբուզան ասում է, որ ձուն կարելի է պահպանել 3-5 շաբաթ`- 50 աստիճանի պայմաններում : Հնացած կաթի համն ու հոտն է փոխվում, սակայն դա չի նշանակում, որ այն վտանգ է ներկայացնում առողջության համար: Պարզապես պետք է կաթը բաց բերանով չթողնել, որ դրանում մանրէներ հայտնվեն, պետք է լցնել շշի մեջ ու դնել սառնարանը ու պահել -20 աստիճանի պայմաններում,այդ դեպքում համային որակները շատ ավելի լավը կլինեն:
Ռուսաստանը կֆինանսավորի քիմիական զենքի ոչնչացումը
Ռուսաստանը պատրաստ է ֆինանսավորել սիրիական քիմիական զենքի պաշարների ոչնչացումը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:
“Կատարողական խորհրդի (Քիմիական զենքն արգելող կազմակերպություն)որոշման մեջ կազմակերպության գլխավոր տնօրենի հրահանգն է ողջ օպերացիայի ֆինանսական կողմի վերաբերյալ: Դա նոր ծանրաբեռնվածություն է Քիմիական զենքն արգելող կազմակերպության համար և, իհարկե, գումար է հարկավոր. բյուջեի մեջ դրանք հաշվառված չեն, ամեն ինչ սրընթաց զարգացավ: Որոշման մեջ նաև նախնական փուլում կամավորական վճարներ կատարելու կոչ է պետություններին”:
Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանը պետք է մասնակցի տեսչական գործունեությանը և այլ միջազգային հանդիպումների, որոնք առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
ԱԳ նախարարի կարծիքով, քիմիական զենքի ոչնչացմանը կմասնակցեն ԱՄՆ շարժական սարքավորումներ ու մի շարք այլ երկրներ, քանի որ Սիրիայում նման հզորություններ չկան: Բացի այդ, հնարավոր է, որ թունավոր նյութերի մի մասն ուղարկվի արտասահման:
Tags: Սիրիա