Հոլանդիայում կայացան «Կարին» ավանդական երգի և պարի խմբի ելույթները

Karin_Netherlands_Image_1Հոլանդիայում կայացան «Կարին» ավանդական երգի և պարի խմբի ելույթները ՀՀ անկախության տոնի կապակցությամբ:

Հավատարիմ մնալով հայ մշակույթը ներկայացնելու և պահպանելու իր կոչմանը՝ «Կարին»-ն անկախության տոնը հարստացրեց ազգային երգ ու պարով և հոլանդաբնակ հայերի կողմից ընդունվեց մեծ խանդավառությամբ: Բացի հայ համայնքի ներկայացուցիչներից, հանդիասատեսի թվում եղան Հոլանդիայի պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ: «Կարին»-ի արվեստը բարձր գնահատեց նաև եվրոպացի հանդիսատեսը՝ խմբի ելույթներն արժանացնելով հոտնկայս ծափողջույնների:

Հոլանդիայում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ռայսվայկ քաղաքում կայացած  համերգի բացումն անելով՝ շեշտեց Հայաստանի անկախության խորհրդանշական նշանակությունը և ընդգծեց հայ ժողովրդի հաստատակամությունն «արարելու, չնայած ամենածանր տնտեսական ու աշխարհաքաղաքական պայմաններին, իրականության վերածելու վեցդարյա երազանքը և կերտելու ապահով ու բարեկեցիկ երկիր» :

Հիշեցնենք, որ համերգները կազմակերպվել էին Հոլանդիայում Հայաստանի դեսպանության և հայ համայնքի օժանդակությամբ:

«Կարին»-ի համերգների տեսագրությունները շուտով Հոլանդիայում կթողարկվեն և հասանելի կլինեն նաև DVD տարբերակով:

Կից ներկայացնում ենք հատվածներ Հոլանդիայում Կարինի ելույթներից:

 

 

Tags: