Բալետի պարողների գլխում փոփոխություններ են կատարվում, որի շնորհիվ էլ նրանք դժվար պտույտների ժամանակ գլխապտույտ չեն ունենում: Դրա մասին է վկայում Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների կատարած հետազոտությունը:
Նրանց եզրակացության համաձայն, պարուհիների գլխում արտաքին ականջից ուղեղին հաղորդվող ազդանշանները խլանում են: Պարի ժամանակ գլխապտույտից խուսափելու նպատակով, պարողները կիրառում են “կետ բռնելու” տեխնիկան, որը նվազեցնում է գլխի շարժումը:
Գիտնականները “պարող”հետազոտվողների աչքերի շարժմանն են հետևել նաև ու վերլուծել նրանց ուղեղի մագնիսա-ռեզոնանսային ուղեղագիրը: Թեստերը ցույց տվեցին, որ պարողների մոտ գլխապտույտի զգացումը շատ կարճ է տևել, քան մարզիկների մոտ ու որքան փորձառու է պարուհին, այնքան կարճ է տևում գլխապտույտը:
Մասնագետները կարծում են, որ ստացված արդյուքները կարելի է կիրառել քրոնիկ գլխապտույտ ունեցող հիվանդներին բուժելու նպատակով:
Tags: ուսումնասիրություն
