Apple-ը դարձել է աշխարհում ամենաթանկ բրենդը` ետևում թողնելով ցուցակի մշտական առաջատար Coca-cola-յին:Այս տարի վերջին 13 տարին ամենաթանկ բրենդերի ցուցակը գլխավորած Coca-Cola առաջատարի դիրքը զիջել է Apple -ն:
Interbrand ընկերության փորձագետների խոսքով, Apple-ի արժեքը կազմում է 98,3 մլրդ, ինչը 28%-ով ավելի է, քան նախորդ տարի: Interbrand-ի տնօրենի խոսքով, Apple-ի` առաջին հորրիզոնական նվաճելը զուտ ժամանակի խնդիր էր: Ամենաթանկ բրենդերի թոփ-10-ի մեջ տեխնոլոգիական 5 ընկերություններ են Apple, Google, Sumsung, Microsoft ու Intel-ը: 100-ի մեջ է Facebook-ը, որը 69-րդ տեղից հասել է 52-րդին: Ցուցակից դուրս են մնացել BlackBerry-ին, որը նախորդ տարի 93-րդ տեղում էր: Ամենամեծ անկումն ունեցել է Nokia-ն` 19-ից հասնելով 57-ի:
Interbrand-ը 2000 թվից զբաղվում է համաշխարհային բրենդերի վարկանշային աղյուսակների կազմմամբ:
Tags: Apple
