Ադրբեջանը հոկտեմբերի 1-ից կստանձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Դա լինելու է այդ կառույցում երկրի երկրորդ նախագահությունը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Նախագահությունն Ադրբեջանին կփոխանցի Ավստրալիան:
Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ Անվտանգության խորհուրդը կրում է խաղաղության և անվտանգության պահպանման գլխավոր պատասխանատվությունը:
Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամ երկրներից, ներառյալ 5 մշտական անդամները՝ Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, և 10 ոչ մշտական անդամ պետություններից, որոնց ընտրում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ երկու տարի ժամկետով: Յուրաքանչյուր երկիր կառույցում նախագահում է մեկ ամիս։
Ադրբեջանն առաջին անգամ նախագահել է Անվտանգության խորհրդում 2012թ.-ի մայիս ամսին:
Tags: ադրբեջան, ՄԱԿ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ