«Այդպես մենք պետություն չենք պահում, մենք պետության հերն ենք անիծում». Ռուբեն Հակոբյան

g_image (1)Խորհրդարանում Հանրային հեռուստառադիոընկերության 2012 թվականի գործունեության վերաբերյալ խորհրդի հաղորդման ժամանակ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Հանրային հեռուստատեսությունն առայժմ հանրային պատվերի դաշտում չի գործում:

Անդրադառնալով քաղաքական՝ մասնավորապես ընտրություններին վերաբերող թեմաների լուսաբանմանը, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Հանրայինում, օրինակ, բացակայում է հեռուստաբանավեճը, որն, ըստ նրա, բացառիկ նշանակություն ունի ընտրությունների ժամանակ: Նրա կարծիքով՝ հեռուստադիտողը պետք է տեսնի, թե ում է ձայն տալու, լսի նրան, նրա պահելաձևն ու խոսելաձևը: Մինչդեռ արտերկրում դա կայացած է, և երբ հեռուստաընկերությունը հրավիրում է բանավեճի, թեկնախուները գնում են, որովհետև վախենում են, որ եթե չգնան՝ դա կդիտվի իբրև արհամարհանքժողովրդին նկատմամբ:

«Մենք հեռուստաբանավեճեր չենք անում, որովհետև իշխանությունը չի ուզում, իսկ դա նույնպես նպաստում է գաղջ մթնոլորտին»,-նկատեց նա:

Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ հեռուստատեսությունը կերպար ձևավորելու հարթակ է, և Հ1-ը պետք է իր գործառույթներն իրականացնի՝ հանրային պատվերի շրջանակներում ձևավորելով հանրային կերպար, ոչ թե իշխանության պատվերը կատարի. «Այդպես մենք պետություն չենք պահում, մենք պետության հերն ենք անիծում»,-հայտարարեց պատգամավորը

Նա նաև նշեց, որ մինչև սեպտեմբերի 3-ը Հանրայինի հեռուստաեթերում գովազդվում էին  եվրոպական արժեքները՝ առանց բանավեճերի և հիմնականում՝ մոնոլոգներով: «Սեպտեմբերի 3-ից հետո ամեն ինչ փոխվեց, հիմա էլ ասում են՝ ժողովուրդ, մենք առանց Մաքսային միության կյանք չունենք: Սովորական քաղաքացին հասկանում է, որ իրեն ձեռք են առնում»:

Դիմելով Ռուբեն Ջաղինյանին՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նա իսկապես մեծ գործ կանի, եթե Հանրային հեռուստաընկերությունը ծառայեցնի հանրային շահերին:

Tags: ,