Բուլղարական Ալբենա քաղաքում ավարտվեց մինչև 16 տարեկան մարզուհիների բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում էին երեք մարզուհիներ:
44 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը պարտվեց առաջին մրցամարտում և դուրս մնաց պայքարից:
Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր: Գրիգորյանը եզրափակիչում պարտվեց Տայպեյի ներկայացուցիչ Չու Ջու Չիեին։
54 կգ քաշային Անի Հովսեփյանը տիրացավ բրոնզե մեդալի։
Tags: բռնցքամարտ, սպորտ
