Նիգերիայում իսլամիստ զինյալները սպանել են համալսարանի տասնյակ քնած ուսանողների

Ականատեսների խոսքով՝ այսօր հյուսիսարևելյան Նիգերիայում զինված տղամարդիկ հարձակվելով համալսարանի վրա սպանել են 40 մարդու:

Բոկո հարամ իսլամիստական խմբավորումը՝ իր կազմակերպած ապստամբության դեմ ռազմական գործողություններին ի պատասխան, վերջին շաբաթների ընթացքում հաճախ է խաղաղ բնակչությանը թիրախ դարձնում:

nigeria-islamists-shot-studentsԲոկո հարամը և այլ իսլամիստական խմբավորումներ դարձել են Աֆրիկայի երկրորդ ամենամեծ տնտեսությունն ունեցող և խոշոր նավթարդյունահանող երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիքները:

Յոբե նահանգի ոստիկանության կոմիսարը հայտնում է, որ զինված տղամարդիկ հարձակվել են գյուղատնտեսական համալսարանի վրա և կրակ բացել վաղ առավոտյան դեռևս քնած ուսանողների վրա:

Նահանգի ռազմական խոսնակը Ֆրանս պրեսին տեղեկացրել է, որ զինյալները կրակ են բացել նաև լսարանների ուղղությամբ:

Քաղաքական գործիչների տվյալներով՝ 40 զոհերի մեծ մասը երիտասարդ տղամարդիկ են եղել:

Բոկո հարամը պայքարում է երկրի կառավարությունը հեռացնելու և նոր իսլամիստական պետություն ստեղծելու համար և այդ նպատակով մի շարք հարձակումներ է իրականացրել դպրոցների վրա՝ ներառյալ մեկ այլ քաղաքի դպրոցի վրա հարձակումը, որի ընթացքում 27 աշակերտ և մեկ ուսուցիչ էին մահացել:

Խմբավորման անվանումը թարգմանվում է որպես արևմտյան կրթությունը արգելվում է՝ դպրոցները դիտարկելով արևմտյան մշակույթի խորհրդանիշներ:

2009թ-ից ի վեր, ինչ խմբավորումը սկսել էկառավարության դեմ իր ապստամբությունը, հազարավոր մարդիկ են սպանվել՝ արևմտյան մշակույթին ընդդիմացող կրոնական շարժումից վերածվելով ռազմական խմբավորման և մեծացնելով կապերը ալ-Քաիդայի արևմտաաֆրիկյան ճյուղի հետ:

Tags: