Թուրքական լրատվամիջողները, հիմնվելով ռազմական աղբյուրներից ստացած տեղեկությունների վրա, հաղորդում են, որ Սըվասի վիլայեթի Քանգալ շրջանում ռազմական ինքնաթիռ է ընկել: Հայտնի է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել ժամեր առաջ, երկու օդաչուներին հաջողվել է անկարգելի միջոցով դուրս պրծնել ընկնող ինքնաթռից և խուսափել մահից: Դեպքի վայր է շտապել առաջին օգնության ծառայությունը՝ օգնելու վիրավորված օդաչուներին: Ինքնաթռի անկման պատճառները առայժմ հայտնի չեն, ընթանում է հետաքննություն:
