Ադրբեջանում անհրաժեշտ է ընդունել նոր օրենք` երկրի նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության մասին, հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը սեպտեմբերի 30-ին՝ մեջլիսի աշնանային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ, հաղորդում է “Հագին” կայքը:
Նրա խոսքով՝ մի շարք թեկնածուներ նախագահական ընտրություններին մասնակցում են 1992թ.-ի մակարդակով:
“Նրանք վարկաբեկում են նախագահին: Անհիմն կերպով հնչում են մեղադրանքներ: Կարո՞ղ ենք մենք արդյոք այսօր պաշտպանել նախագահին: Մենք պետք է փոփոխություններ մտցնենք օրեսնդրությունում”, -ասել է նա:
Ասկերովի խոսքով՝ քաղաքացիներին վիրավորելու և զրպարտելու համար պատիժները օրենսդրորեն խստացվել են գարնանային նստաշրջանին:
Tags: ադրբեջան
