Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում վերջնագիծը հատեց շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարը: Էլինա Դանիելյանը գրավեց 9-րդ տեղը: Նա 11 հնարավորից վաստակեց 5 միավոր:
Վերջին տուրում Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ- ոքի ավարտեց պարտիան չինացի Յու Վենյունի հետ:
Մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչ Համփի Կոներուն` 8 միավոր: Երկրորդ տեղը բաժանեցին Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլին և ուկրաինացի Եկատերինա Լահնոն` 7-ական միավոր:
Tags: «Գրան պրի», շախմատ, սպորտ