Կատարվեց Ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց մարզադաշտի բացման արարողությունը

ffa5Ապրիլի 29-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ նորակառույց մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նոր մարզադաշտի բացումն ազդարարող ժապավենը կտրեցին Տարոն Մարգարյանը և ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի տնօրեն Արթուր Մանուկյանը:
Այնուհետև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Տարոն Մարգարյանը ծանոթացան մարզադաշտի ենթակառուցվածքներին։
Բացման արարողությունից հետո մարզադաշտը տրամադրվեց «Բանանց-2» և «Փյունիկ-2» թիմերի ֆուտբոլիստներին, որոնք անցկացնում էին Հայաստանի Առաջին խմբի առաջնության հերթական տուրի հանդիպումը: Հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կատարեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտը ապահովված է 2500 նստատեղով, ծածկած տրիբունայով, 3000 մետր քառակուսի օգտակար մակերեսով եւ սպասարկման շինություններով: