Սիրիան իմ հիշողություններում

006(4)«Սիրիան իր հմայքով ներկայացվեց ոչ այսօրվա տեսքով, այլ այնպիսին, ինչպիսին կար պատերազմից առաջ, որպեսզի այն սիրիահայերը, ովքեր ապրում են Հայաստանում իրենց անցյալը հիշեն եւ տեղացիներին պատմեն իրականը: Ես մերժում եմ պատերազմը եւ հավատում Սիրիայի լուսավոր ապագային: Այն անապատ չէ»,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց Լուսանկարիչ Վահե Շահինյանը:

Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում բացվեց սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի «Սիրիան իմ հիշողություններում» լուսանկարների ցուցահանդս-վաճառքը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնության ծրագրերին:

Ցուցահանդեսը բացվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, ում լուսանկարիչն իր նկարը նվիրեց և շնորհակալություն հայտնեց հայրապետական հոգատարության ու սիրիահայերին ցուցաբերած հսկայական օգնության համար:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 11-ը: Այն բացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ: Լուսանկարների արժեքը 50-ից 180 հազար դրամի սահմաններում է տատանվում:

Լուսանկարչի խոսքով Սիրիան իր հմայքով ներկայացվեց ոչ այսօրվա տեսքով, այլ այնպիսին, ինչպիսին կար պատերազմից առաջ, որպեսզի այն սիրիահայերը, ովքեր ապրում են Հայաստանում իրենց անցյալը հիշեն եւ տեղացիներին պատմեն իրականը: Սիրիան միայն պատերազմի դաշտ չէ, այն արաբական երկրների լավագույն երկիրն է եւ նախանձ կա հենց այդ պատճառով: Ցուցադրված նկարները երբեք ոչ մի տեղ մենք չենք գտնի, քանի որ դրանք անտիկ գործեր են.

«Քրիստոնեությունն ու աշխարհում առաջին այբուբենը Սիրիայից է ծագել: Սիրիան մեծ, հնագույն պատմություն ունի: Ցուցահանդեսին ներկայացված էր նկարչի մոտ 30 տարվա աշխատանքները: Որոշել է օգնել սիրիահայերին և ցուցահանդես վաճառքի ամբողջ հասույթը տրամադրել նրանց: Ցուցահանդեսի նպատակն է  Հայաստանում ապրող 10  հազարից ավելի սիրիահայերի մոտ լավ հիշողություններ արթնացնելը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ