ԱՄՆ-ը չի խրախուսում հակահրթիռային պաշտպանության հարցերում Թուրքիայի ու Չինաստանի համագործակցությունը:
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Թուրքիան մտադիր է չինական մի ընկերության հետ համագործակցել, որի դեմ ԱՄՆ-ը պատժարգելք է սահմանել ԿԺԴՀ, Սիրիայի ու Իրանի հետ համագործակցելու համար:
“ԱՄՆ-ը բարձր մակարդակով Թուրքիային հասկացրել է, որ մտահոգված է Անկարայում հակահրթիռային համակարգի կիրառման հանգամանքով, որը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ: Ես չեմ ցանկանում երկրաքաղաքական քննարկումներ անել, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն այդ համաձայնության կնքման դեպքում”,-ԱՄՆ-ի դիրքորոշումն այսպես է ներկայացրել երկրի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Tags: համագործակցություն