Սենատն ու ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն այդպես էլ չկարողացան ժամանակավոր բյուջե ընդունել 2014-ի ֆինասնական տարվա համար , որն ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերի 1-ից: Դրա հետ կապված, կառավարությունն ու պետկառույցները մնացել են առանց ֆինանսավորման և ստիպված են դադարեցնել աշխատանքը:
Սպիտակ տունն արդեն հրահանգել է դաշնային գերատեսչություններին կրճատելու ուղղությամբ սկսել պլանների իրականացումը: Անվճար արձակուրդ են ուղարկվելու 2,1 մլն աշատողից 800 հազարը: Կդադարեցվի գերատեսչությունների զգալի մասի գործունեությունը,մասնավորապես, սոցիալական ապահովագրության համար տրվող նոր դիմումներ չեն ընդունվի, հիպոթեկային վարկերի ու մանր բիզնեսի պետական աջակցություն չի լինի, կփակվեն ազգային պարկերն ու թանգարանները:
Կշարունակեն աշխատանքը միայն այն ծառայությունները, որոնք կապված են պաշտպանության ու ազգային անվտանգության, օդային կապի, փոստի, իրավապաշտպանական ու եղանակի տեսության ծառայությունները:
Հանրապետականների ու դեմոկրատների միջև հիմնական տարաձայնությունն այս անգամ կապված է նախագահ Օբամայի առողջապահական ապահովագրության ծրագրի հետ. նա առաջարկել է առողջապահական ապահովագրությունը ոչ միայն մատչելի այլև պարտադիր դարձնել բոլորի համար:
