Թայլանդում ջրհեղեղներից 23 մարդ է զոհվել

thai-floodingԹայլանդի իշխանությունների տվյալներով՝ անցած երկու շաբաթների ընթացքում ամբողջ երկրի տարածքում ջրեղեղներից մահացել է ավելի քան 20 մարդ՝ ավելի մեծացնելով 2011թ-ին երկրում տեղի ունեցած կործանարար հեղեղումների կրկնվելու մտավախությունը:

Աղետների կանխարգելման և հետևանքների մեղմացման վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի կեսերից ի վեր հեղեղվել են երկրի 77 շրջաններից 32-ը, որոնց արդյունքում 23 մարդ է զոհվել:

Երկրի փոխվարչապետ Փլոդպրասոփ Սուրասուադիի խոսքով՝ երեքշաբթի երկրի հյուսիսարևելյան շրջաններ հասած Ութիփ թայֆունը չի սպառնում Թայլանդին՝ ավելացնելով, որ իրենք պետք է պատրաստ լինեն այլ փոթորիկների դիմակայելուն:

2011-թ-ին Թայլանդում տեղի ունեցած կես դարվա մեջ առաջին ամենամեծ ջրհեղեղի հետևանքով մահացել էր 800 մարդ, ավերվել էին երկրի գյուղատնտեսական, արդյունաբերական և բնակելի հսկայական տարածքներ:

 

Tags: