Ադրբեջանում 33-ամյա թմրամոլ Չինգիզ Մեհդիևը կապել է իր կնոջ`28-ամյա Նիսա Հալիլովի ձեռքերը և դաժան կտտանքների ենթարկել նրան: Նիսա Հալիլովան, չդիմանալով ամուսնում բռնություններին, մինչ այս դեպքը վերադարձել էր հայրական տուն: Երբ ի վերջո կինը վերադարձել էր ամուսնու մոտ, Մամեդովը կապել է նրա ձեռքերը, սափրել գլուխը, կտրել ականջները, բազմաթիվ մարմնական վնասվածքներ պատճառել: Հարևանները փորձել են օգնել կնոջը, սակայն ամուսինը սպառնացել է սպանել նրան: Օգնության է եկել աղջկա հայրը`տեղափոխելով նրան հիվանդանոց, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Նիսա Հալիլովան անհրաժեշտ բուժօգնություն է ստացել: Ձեռնարկվել են հակաշոկային միջոցառումներ: Նրա վիճակը կայուն ծանր է:
Ամուսինը ձերբակալված չէ: “Դա ես եմ արել և ճիշտ եմ արել”, -ասել է Չինգիզ Մեհդիևը: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Tags: ադրբեջան