Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարերում կկայանան երկրորդ տուրի մի շարք հանդիպումներ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` F խմբում ընդգրված Դորտմունդի «Բորուսիան», կհյուրընկալի ֆրանսիական «Մարսելին», իտալական «Նապոլին» Լոնդոնում կմրցի անգլիական «Արսենալի» հետ:
Առաջին տուրում «Արսենալը» Ֆրանսիայում 2:1 հաշվով հաղթել է «Մարսելին», իսկ դորտմունդցիներն արտագնա խաղում պարտվել են «Նապոլիին»՝ 1:2:
«Բորուսիայի» մեկնարկային կազմում նաև Մխիթարյանի անունն է:
Կկայանանա հետևյալ մրցամարտերը
E խումբ
«Բազել» (Շվեյցարիա) – «Շալկե» (Գերմանիա)
«Ստյաուա» (Ռումինիա) – «Չելսի» (Անգլիա)
F խումբ
«Բորուսիա» (Գերմանիա, Դորտմունդ) – «Մարսել» (Ֆրանսիա)
«Արսենալ» (Անգլիա) – «Նապոլի» (Իտալիա)
G խումբ
«Զենիթ» (Ռուսաստան) – «Աուստրիա» (Ավստրիա)
«Պորտու» (Պորտուգալիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)
H խումբ
«Սելթիկ» (Շոտլանիդա) – «Բարսելոնա» (Իսպանիա)
«Այաքս» (Հոլանդիա) – «Միլան» (Իտալիա)
Tags: սպորտ, ֆուտբոլ