ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Պսաքին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ մեկնաբանել է երեկ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հրապարակած «ժողովրդավարացման փաթեթը»: Պսաքին նշել է, որ իրենք ընդհանուր առմամբ գոհ են թուրքական կառավարության ներկայացրած բարեփոխումների ծրագրից, սակայն հիասթափություն են ապրել, քանի որ փաթեթում չի ընդգրկվել Հեյբելիադայում գտնվող հունական հոգևոր դպրոցի բացումը:
«Պոստա» կայքի հաղորդմամբ՝ Պսաքինը, պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետ Էրդողանի գլխավորությամբ թուրքական կառավարության հրապարակած «ժողովրդավարացման փաթեթը» գոհացուցիչ է համարել:
Tags: ԱՄՆ, թուրքիա
