Ադրբեջանական գազը իրանական կամ ռուսական գազի համեմատ ավելի էժան կլինի, հայտարարություն է արել “SOCAR Turkey Enerji” ընկերության նախագահ Քենան Յավուզը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) մտադիր է Անդրանատոլական գազամուղը (TANAP) շահագործել 2018թ.-ին:
Յավուզի խոսքով՝ SOCAR-ը ակտիվ ներդրող է, որն իր միջոցները ներդնում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռսիկային:
TANAP նախագծով նախատեսվում է ադրբեջանական “Շահ Դենիզ” հանքավայրից գազը Թուրքիայի տարածքով արտահանել Եվրոպա : Ակնկալվում է, որ գազամուղի նախնական թողունակությունը տարեկան կկազմի 16 մլրդ խմ: Դրանից 6 խմ-ը կարտահանվի Թուրքիա, մնացածը՝ Եվրոպա:
Tags: ադրբեջան
