Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի կենտրոնական դիտակայան անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող զինամթերքը դրել է Արարատ գյուղի գերեզմանոց տանող ճանապարհի սկզբնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ձեռքի գնդացրի 7.62 մմ տրամաչափի` 72,  5.45 մմ տրամաչափի  35 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  756 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, 1 հատ «Չերյոմուխա»,   «T-53» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, խոշոր տրամաչափի  1 փամփուշտ:
Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Ինքնաձիգի պահունակ, 62 փամփուշտ և 12 պայթուցիչ

Սեպտեմբերի 30-ին,  ժամը 12.10-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց փամփուշտներ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել  է ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 62 փամփուշտ և տարբեր տիպի 12 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Tags: