Այցելություն մայրաքաղաքի թիվ 1 տուն-ինտերնատ

001 (1)Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի ծերերի թիվ 1 տուն-ինտերնատ է այցելել Երևանի քաղաքապետարանի  սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Քաղաքապետի անունից շնորհավորելով տուն-ինտերնատի բնակիչներին՝ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ սոցիալական տարբեր խմբերի  խնդիրները մշտապես եղել և մնում են Երևանի քաղաքապետարանի ու, մասնավորապես հենց քաղաքապետի ուշադրության կենտրոնում: Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ սոցիալական կարևոր առաքելություն իրականացնող այս հաստատությանը Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել է կենցաղային տեխնիկա: Ծննդյան 85-ամյակի առիթով առանձին նվեր է հանձնվել նաև տուն-ինտերնատի բնակիչ Մուրադ Ռշտունուն: Օրվա խորհրդով տոնական սեղանների շուրջ համախմբված տարեցները շնորհակալություն են հայտնել հյուրերին ուշադրության և իրենց նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Տուն-ինտերնատի շահառուները նաև երգել, պարել ու ասմունքել են: Տարեցների հետ ուրախացել ու նրանց տոնական մթնոլորտ են ապահովել ճանաչված երգիչ-երգչուհիներ ու պարախմբեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: